Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եղանակային պայմանները Երևանում վերջին 20 տարիների ընթացքում ռեկորդներ են սահմանել՝ տեղումների, ջերմաստիճանի տատանումների առումով, որն էլ հիմնականում բերել է ճանապարհային հատվածների տարբեր խնդիրների»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ այդ խնդիրների մեծ մասն արդեն վերացվել է։

«Դրանք, կարելի է ասել, արդեն իսկ 95 տոկոսով լուծված են»,- նշել է Երևանի քաղաքապետը։

Ավինյանը նաև ընդգծել է, որ այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է միջին նորոգման կամ փոսալցման աշխատանքներ, ճանապարհների որակը պահպանվել է։

«Բոլոր այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է միջին նորոգման կամ փոսալցման աշխատանքներ, բոլոր այդ հատվածներում ճանապարհները մնացել են լավ որակի»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *