ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *