Իրանը և ԱՄՆ-ն ավելի մոտ են հուշագիր ստորագրելուն, քան երբևէ․ Աբբաս Արաղչի

Իրանը և Միացյալ Նահանգները ավելի մոտ են, քան երբևէ, հակամարտությանը վերջ դնող հուշագրի ստորագրմանը․ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումն ավելի մոտ է, քան երբևէ։ Մինչև դրա վերջնական ընդունումը լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։

Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ բոլոր մանրամասները ժամանակին կհրապարակվեն», – գրել է նախարարը X-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *