«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Թեմայի վերաբերյալ
զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի
հետ։
«Իրենք հասկացան, որ ՀՀ քաղաքացին
իրենց մերժում է և բազմաթիվ ընտրակաշատքի դեպքեր, ձայնագրություններ և այլն բացահայտվեցին,
էն ժամանակ իրենք որևիցե մի բողոք չունեին ընտրությունների վերաբերյալ, որևիցե դիմում-բողոք
չունեին, բայց հիմա որ տեսել են պարտվում են,
փորձում են ապակայունացնել երկիրը, փորձում են այլ ծայրահեղ քայլերի գնալ։ Իրենք պետք
է հասկանան, որ ՀՀ քաղաքացին մերժել է իրենց , ՀՀ քաղաքացին չի ընտրել իրենց և Հայաստանում
ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և մենք շարունակելու ենք աշխատել»։
Իսկ ինչ վերաբերում է նրանց բողոքարկումներին,
պատգամավորն ասաց, որ իրենք այլ տարբերակ չունեն, որովհետև իրենց ընտրողներին հավաստիացնում
էին, որ հաջորդ վարչապետը Սամվելն է Կալուգայի, հիմա տեսել են, որ ռեալ խաբել են։
«Հիշո՞ւմ եք, որ դեբատի ժամանակ
ասեց՝ մեկ ա մենք ենք իշխանություն, այսինքն՝ իրենք մտածում էին ընտրակաշառքներով պետք է դառնան
իշխանություն, բայց բարեբախտաբար ՀՀ քաղաքացին գիտակից գտնվեց և տեսեք՝ ինչ է կատարվում,
որևիցե դեպք չի եղել, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մի ընտրախախտում
անի, իսկ իրենց կողմից՝ ընտրակաշառքների դեպքեր, մարդկանց գլխով հաշվել, հայհոյանքները,
տարբեր տեսակի վատ բառեր ասել և այլն, և այլն։ Իսկ հիմա իրենք հոգեվարքի մեջ են։ Կալուգայի
Սամոն երևի ասել ա ո՞ւր են իմ փողերը, գնացեք
իմ փողերը հետ բերեք, իրենք էլ այս միջոցներով ուզում են ապակայունացնել»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան