
Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան կոչվող տարածքում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նա զրկված է եղել վարորդական իրավունքից։