Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի․ նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը․ հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվեց այսօր․ նրան մեղադրում են սահմանադրական կարգի տապալման մասին կոչեր անելու համար։