
ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային Եվրոմիություն ընդունելու շուրջ բանակցությունների մեկնարկին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«ԵՄ երկրները հունիսի 15-ին կսկսեն բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ», -իր հերթին հայտնել Է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այն տեղի կունենա Լյուքսեմբուրգում այդ երկրների հետ միջկառավարական համաժողովների շրջանակներում, որտեղ կհավաքվեն ԵՄ ԱԳ նախարարները։