Կիրառել ենք բոլոր հնարավոր մեխանիզմները․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի նախկին թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում անդրադարձել է խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին, ինչպես նաև պատասխանել այն քննադատություններին, թե նախորդ հինգ տարիների ընթացքում ընդդիմության ստացած մանդատները չեն ծառայել իրենց հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը։

«Մեր մանդատների հավաքական ներուժի շրջանակում կիրառել ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք մշտապես զուգորդվել են փողոցային պայքարով։ Մենք ունեցել ենք առնվազն երկու խոշոր պայքարի փուլ։ Արդյո՞ք հասել ենք մեր նպատակին։ Ոչ։ Սակայն չեմ կարող նշել որևէ ժամանակահատված, երբ կարող էինք ավելին անել և չենք արել։ Դա փաստ է»,- նշել է նա։

Ինչպես ասել է՝ ընդդիմադիր ուժերն այժմ ունեն ավելի մեծ ներկայացվածություն, իսկ քաղաքական դաշտում առկա է նաև մեկ այլ ուժ, որը ստացել է ավելի շատ մանդատներ և հանդես է գալիս նոր դեմքերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *