Իլոն Մասկին «պատմության մեջ առաջին տրիլիոնատեր» անվանելու շտապողականությունը լուրջ վերապահումների ու ճշգրտումների կարիք ունի։ Ինչպես գրում է հեղինակավոր The Washington Post (WP) պարբերականը, միլիարդատիրոջ իրական կարողության պատկերն շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Ըստ պարբերականի հետաքննության՝ այս խառնաշփոթի հիմնական պատճառը SpaceX տիեզերական ընկերության բաժնետոմսերն են։ Պարզվել է, որ Մասկը ընկերությունից ստացել է բաժնետոմսերի հատուկ փաթեթներ, սակայն դրանցից իրական շահույթ կամ եկամուտ ստանալ նա կկարողանա միայն մի շարք հավակնոտ պայմաններ կատարելուց հետո։
Այդ պայմաններից առանցքայինը Մարսի գաղութացումն է։ WP-ն ընդգծում է՝ եթե հաշվի չառնվեն այս խիստ «նպատակային» և դեռևս անհասանելի բաժնետոմսերը, ապա Մասկին տրիլիոնատեր անվանելը դեռևս վաղաժամ է։
«Թղթային տրիլիոնատեր»․ ի՞նչ ցույց տվեցին բորսայական սակարկությունները
SpaceX-ի բաժնետոմսերի հանրային առևտուրը բորսայում մեկնարկել է ուրբաթ օրը՝ հունիսի 12-ին։
Վերլուծաբանների հաշվարկներով՝ եթե մեկ բաժնետոմսի գինը բորսայում հասնի 140 դոլարի սահմանագծին, Մասկը կարող է պաշտոնապես համարվել «թղթային տրիլիոնատեր» (paper trillionaire)։ Ընդ որում՝ այդ կարգավիճակը նա կապահովի նույնիսկ առանց տիեզերական ծրագրերին կապված վերոնշյալ հատուկ բաժնետոմսերի հաշվարկի։
Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում