«Մեզ չեն կարողացել ու չեն կարողանալու կոտրել»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)

«Մեզ չեն կարողացել ու չեն կարողանալու կոտրել»․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանության հետ չհամաձայնելը կամ հայրենիքի ճակատագրով մտահոգվելն ու իրական վտանգների դեմ պայքար մղելը դիտվում է որպես հանցագործություն։ Մեր տասնյակ ընկերներ այսօր ճաղերի ետևում են, մեր հարյուրավոր գաղափարակիցների նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, որոնք, մեր համոզմամբ, շինծու են․․․ Ոչ մի ձերբակալությամբ, ոչ մի ճնշմամբ հնարավոր չէ մեզ հեռու պահել մեր գերնպատակից։ Մեզ չեն կարողացել ու չեն կարողանալու կոտրել։ Մեր պայքարը շարունակվում է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *