Պահանջում ենք դադարեցնել շինծու քրեական հետապնդումը․ «ՀայաՔվե»-ն՝ Ալեն Ղևոնդյանի հետապնդման մասին

Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը։

«Ալեն Ղևոնդյանին բացարձակապես առանց հիմքերի ձերբակալելը, իսկ այնուհետև հանրային խոսքի իրավունքից զրկելը հերթական անգամ վկայում է այն մասին, որ կեղծված ընտրություններով ու օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել խոսքի ազատությունն ու քաղաքացիական մյուս ազատությունները։

Պահանջում ենք դադարեցնել շինծու քրեական հետապնդումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Ալեն Ղևոնդյանին»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *