IW-ի մտահոգիչ կանխատեսումը. մինչև 2036 թվականը Գերմանիայի տնտեսությունը կարող է միլիոնավոր աշխատողների դեֆիցիտ ունենալ

Բնակչության ծերացման պատճառով Գերմանիան կանգնելու է աշխատուժի լուրջ դեֆիցիտի առաջ։ Գերմանիայի տնտեսության ինստիտուտի (IW) կանխատեսմամբ՝ մինչև 2036 թվականը երկրում կարող է պակասել մոտ 4,3 միլիոն աշխատող։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։

Rheinische Post-ը նշել է, որ ինստիտուտի նոր զեկույցից պարզ է դառնում, որ իրավիճակն ավելի վատ է, քան կարծում էին նախկինում։ Եթե երկու տարի առաջ խոսվում էր 3 միլիոն պակասող աշխատողի մասին, ապա նոր հաշվարկներով այդ թիվը զգալիորեն աճել է։

Այս նոր կանխատեսումը հիմնված է ժողովրդագրական թարմ տվյալների վրա։ Սպասվում է, որ մինչև 2045 թվականը Գերմանիայի բնակչությունը կնվազի շուրջ 2.9%-ով և կկազմի մոտ 81.1 միլիոն մարդ։ Բնակչության կրճատման հիմնական պատճառներն են ներգաղթյալների հոսքի նվազումը, տնտեսական լճացումն ու աշխատաշուկայի վատթարացումը, ինչի հետևանքով Գերմանիան կորցնում է իր գրավչությունը։

Գերմանիայի տնտեսության ինստիտուտի հաշվարկներով՝ մինչև 2036 թվականը երկրում աշխատունակ տարիքի կհասնի ընդամենը 9.8 միլիոն մարդ։ Զուգահեռաբար կնվազի նաև տնտեսապես ակտիվ բնակչության թիվը. եթե 2025 թվականին այն կազմում էր մոտ 55 միլիոն, ապա ապագայում կիջնի մինչև 51.2 միլիոնի, իսկ 2045 թվականին կարող է հասնել 50.4 միլիոնի։

Փորձագետները շեշտում են, որ ժողովրդագրական այս կանխատեսումները դեռ կարող են փոխվել, քանի որ ամեն ինչ կախված է ծնելիության մակարդակից, կյանքի տևողությունից և միգրացիոն գործընթացներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *