Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն

Այսպես կոչված «Իսլամաբադի հուշագրի» ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն, սակայն դրա ստորագրումը հենց վաղը չի ակնկալվում, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, փոխանցել է IRIB-ը։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ փաստաթուղթը, որը ներկայում քննարկման փուլում է, կենտրոնացած է հակամարտության դադարեցման վրա, և այս փուլում որոշում է կայացվել չբարձրացնել միջուկային ծրագրի հարցը։

Նա նշել է, որ առաջիկա օրերին համաձայնագրի ստորագրումը չի բացառվում, սակայն ընդգծել է զգուշավորության անհրաժեշտությունը՝ մյուս կողմի հայտարարությունների, ինչպես ինքն է արտահայտվել, անհետևողականության պատճառով։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, որ ակնկալում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրում 24 ժամվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *