Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին կանցկացվեն զորավարժություններ Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ

Լեհաստանում, Սուվալկիի միջանցքի շրջանում, հունիսի 16-26-ին կանցկացվեն Gallant Boar 2026 միջազգային զորավարժությունները՝ Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինծառայողների մասնակցությամբ, հայտնել է Lrytas-ը։

Ինչպես հայտնել են լիտվական բանակից, զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակում հունիսի 13-ից կսկսվի ռազմական տեխնիկայի տեղափոխումը Կլայպեդա — Կրիժկալնիս — Կազլու Ռուդա — Մարիյամպոլե — Սուվալկի երթուղով։ Դրա հետ կապված՝ Լիտվայի հարավարևմտյան հատվածի ճանապարհներին սպասվում է ռազմական շարասյուների երթևեկության աճ։

Զորավարժությունների նպատակն է մշակել դաշնակիցների համատեղ գործողությունները, բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ փոխգործունակությունը և ամրապնդել ՆԱՏՕ արևելյան թևում պաշտպանական առաջադրանքների կատարման պատրաստվածությունը։

Սուվալկիի միջանցքը Լեհաստանի և Լիտվայի սահմանին գտնվող ռազմավարական կարևոր հատված է, որը Բալթյան երկրները կապում է ՆԱՏՕ մնացած տարածքի հետ։ Այն գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև և համարվում է տարածաշրջանի անվտանգության առանցքային շրջաններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *