«Էներգետիկ ենթակառուցվածքը վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի»․ Վահե Դավթյան

«Էներգետիկ ենթակառուցվածքը վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի»․ Վահե Դավթյան

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։
     Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։
     Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Խոսքը ոչ թե պարզապես լոգիստիկայի արդիականացման մասին է, այլ ռազմական շարժունակության էներգետիկ ապահովման միասնական համակարգի ձևավորման։
     Նախագիծը ներառում է․
     • Թրակիայի ստորգետնյա խողովակաշարերի միացում Թուրքիայի հարավային շրջաններին,
     • Մերսինի շրջանում գտնվող օբյեկտների և Ինջիրլիքի ավիաբազայի ինտեգրում վառելիքային մատակարարման միասնական ցանցում,
     • համակարգի հնարավոր ընդլայնում դեպի Արևելյան Եվրոպա,
     • Թուրքիա–Ռումինիա խողովակաշարի նախագծում՝ շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ։
     Գործնականում ձևավորվում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ ենթակառուցվածք՝ մինչև 10,000 կմ երկարությամբ, որը ուղղված է ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացմանը և վառելիքային ինքնավարության ապահովմանը։
     Այս ֆոնին ԱՄՆ-ի (TRIPP) և ԵՄ-ի (Global Gateway) քաղաքական և աշխարհատնտեսական նախաձեռնությունները Կովկասում ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։
     Խոսքն արդեն ոչ միայն տնտեսական ազդեցության մասին է, այլև տարածաշրջանի աստիճանական ներգրավման՝ ավելի լայն ռազմավարական լոգիստիկ համակարգի մեջ։
     Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում՝ առաջին հերթին՝ էներգետիկ։
     Եվ հենց այստեղ Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք–Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ»։
    
    

»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *