Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԲԿ տեղափոխված 5 վիրավորներից 3-ն անչափահաս են

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԲԿ տեղափոխված 5 վիրավորներից 3-ն անչափահաս են

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում՝ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, հայտնել են, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *