Կատարն աջակցել է Պակիստանի միջնորդական դերին ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում

Կատարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Իսլամաբադի միջնորդական ջանքերին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, հայտնել է CNN-ը։

Ինչպես հայտնել են Կատարում, Ալ Թանին «մեծ գոհունակություն» է հայտնել բանակցային գործընթացում ձեռք բերված առաջընթացից։

Կատարյան կողմի տվյալներով՝ խորհրդակցությունների ընթացքի վերաբերյալ Պակիստանի ներկայացրած տեղեկատվությունը թույլ է տալիս ակնկալել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի շուտափույթ ստորագրում։

Կատարի վարչապետը նաև հաստատել է լիակատար աջակցությունը Պակիստանի միջնորդական դերին և ընդգծել, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը կառուցողական վերաբերմունք ցուցաբերեն դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են համապարփակ համաձայնության և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *