Հունգարիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ՝ իսրայելական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը որսալու համար

Հունգարիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ՝ իսրայելական Arkia ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը որսալու համար, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հունգարիայի օդային տարածք մտնելուց հետո կապ չի պահպանել կարգավարների հետ, հայտնել է The Times of Israel-ը։

Airbus A321 ինքնաթիռը կատարում էր Թել Ավիվ–Պրահա չվերթը։ Կապի կորստից հետո օդ են բարձրացվել երկու JAS 39 Gripen կործանիչներ։ Հաղորդվել է, որ ընթացակարգի շրջանակում հայտարարվել է ՆԱՏՕ տագնապի ամենաբարձր մակարդակը։

Անձնակազմի հետ կապը վերականգնելուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և բարեհաջող հասել նշանակման վայր։ Միջադեպը որևէ հետևանք չի ունեցել ուղևորների և անձնակազմի համար։

Arkia Airlines ավիաընկերությունում հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ ներքին քննություն են անցկացնում։ Փոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ անձնակազմը գործել է հաստատված թռիչքային պլանին և սահմանված երթուղիներին համապատասխան։

Ընկերությունում նաև ընդգծել են, որ թռիչքի ոչ մի պահի ինքնաթիռի, ուղևորների կամ անձնակազմի անդամների համար սպառնալիք չի առաջացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *