ՖԻՖԱ-ի անսպասելի պահանջը Եգիպտոսի հավաքականին ԱԱ-ի մեկնարկից առաջ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Եգիպտոսի ազգային հավաքականից պահանջել է Աշխարհի առաջնության մեկնարկային խաղից առաջ փոփոխություններ կատարել խաղային համազգեստի վրա և հեռացնել աստղերը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է մարզական լրագրող Մայքի Ջունիորը։

Բանն այն է, որ եգիպտացիների մարզաշապիկին՝ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանի վերևում, պատկերված է յոթ աստղ, որոնք խորհրդանշում են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություններում թիմի տարած յոթ հաղթանակները: Սակայն, ըստ ՖԻՖԱ-ի խիստ կանոնակարգի, էմբլեմայի վերևում գտնվող աստղերը պետք է մատնանշեն բացառապես Աշխարհի առաջնություններում նվաճած տիտղոսների քանակը։

ՖԻՖԱ-ի պահանջները միայն սրանով չեն ավարտվել. կառույցը հորդորել է նաև փոխարինել ոսկեգույն երանգը, որն օգտագործվում է ֆուտբոլիստների ազգանուններն ու խաղային համարները տպագրելու համար։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Եգիպտոսի հավաքականը հունիսի 15-ին ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ։ Խմբային փուլի շրջանակում եգիպտացիները կմրցեն նաև Իրանի և Նոր Զելանդիայի հավաքականների դեմ։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *