Գիտնականները կազմել են արբուսկուլյար միկորիզային սնկերի առաջին գլոբալ քարտեզը՝ ստորգետնյա ցանցի, որը սիմբիոզ է կազմում ցամաքային բույսերի մեծամասնության հետ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Այս սնկերը ձևավորում են բարակ թելեր (հիֆեր), որոնց միջոցով բույսերը ստանում են ազոտ և ֆոսֆոր, իսկ փոխարենը փոխանցում են ածխածին։
Ցանցի ընդհանուր մասշտաբը աննախադեպ է եղել․ եթե բոլոր սնկային հիֆերը ձգեին մեկ գծով, դրանց երկարությունը կկազմեր մոտ 110 տրիլիոն կմ, ինչը մոտավորապես Ծիր Կաթինի լայնության 10%-ն է։
Սնկային կենսազանգվածի առավելագույն խտությունը հայտնաբերվել է վայրի և բարձրալեռնային կամ հեղեղվող մարգագետիններում։ Ամբողջ գլոբալ սնկային կենսազանգվածի մոտ 40%-ը կենտրոնացած է հողի վերին 15 սմ շերտում հենց այդպիսի էկոհամակարգերում։
Գյուղատնտեսական հողերը ցույց են տալիս ցանցի մոտ 50%-ով ավելի ցածր խտություն՝ համեմատած վայրի էկոհամակարգերի հետ, ինչը կապվում է հողի մշակման, ինչպես նաև պարարտանյութերի և ֆունգիցիդների օգտագործման հետ։
Սնկային ցանցը զգալի դեր է խաղում գլոբալ ածխածնային ցիկլում՝ տարեկան կլանելով հանածո վառելիքից CO₂-ի արտանետումների մոտ 11%-ին համարժեք ծավալ։
Հեղինակները նշում են, որ սա առանցքային, նախկինում «անտեսանելի» կենսահամակարգ է, որը կարևոր է կլիմայի կարգավորման, հողերի բերրիության և էկոհամակարգերի կայունության համար։