Յաիր Լապիդ․ ԱՄՆ-ի և Իրանի միջև ծրագրվող համաձայնագիրը չի ապահովում Իսրայելի առանցքային նպատակների իրականացումը

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում Իսրայելի նպատակներին։

Ըստ նրա, պայմանավորվածությունը չի ապահովում իսրայելական կողմի առանցքային խնդիրների իրականացումը։

«Ռեժիմը պահպանվում է, հրթիռային ծրագիրը մնում է անձեռնմխելի, իսկ Իրանը կարող է վերականգնել իր միջուկային ծրագիրը», — գրել է Լապիդը X սոցիալական ցանցում։

Նա նաև ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության «լիակատար ձախողում» և հայտարարել, որ նման ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը հայտնվի «ազգային անվտանգության հարցերով հրահանգներ ստացող պրոտեկտորատի» կարգավիճակում։

Քննադատելով Իսրայելի կառավարության գործողությունները՝ Լապիդը ընդգծել է, որ այն չի կարողանում ռազմական ձեռքբերումները վերածել երկարաժամկետ ռազմավարական արդյունքների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *