ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G7-ի («Մեծ յոթնյակ» – խմբ.) գագաթնաժողովի աշխատանքային նստաշրջանին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, սակայն առաջնորդների միջև առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին The Guardian-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայի Էվիան քաղաքում՝ Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանում։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի վկայությամբ, գագաթնաժողովի շրջանակում Թրամփը մտադիր է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Եգիպտոսի և Հնդկաստանի առաջնորդների հետ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ հակամարտության իրավիճակը, հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերի առաջխաղացումը «մեծ մասամբ կանգ է առել»։ Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է պատերազմի հնարավորինս շուտ ավարտմամբ։
«Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի հնարավորինս շուտ», — ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։