Հրաձգություն ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում․ կան տուժածներ

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել։

Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի։

Նախնական տվյալներով՝ միջադեպը սկսվել է վիճաբանությունից, որը հետագայում վերածվել է հրաձգության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *