ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը նվիրված է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի պաշտոնական այցին Ռուսաստան։

ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի ընթացքում հատուկ ուշադրության կքննարկվեն Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«ՌԴ-ն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, ինչը հնարավոր է ապահովել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով», – նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *