Թրամփի վարչակազմն ԱՄՆ Կոնգրեսին հայտնել է, որ Կուբան մինչև 5000 մարտիկ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար, ինչպես նաև «դիվանագիտական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Մոսկվային»․ հայտնում է Axios-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի փաստաթղթին։
Պետդեպարտամենտը նշում է, որ Կուբայի կառավարությունը գիտակցաբար թույլատրել և նպաստել է զորքերի տեղակայմանը Ռուսաստանում, նույնիսկ եթե պաշտոնապես դա չի արել։
«Կուբայի ռեժիմը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում որպես խաղաքարեր օգտագործվելուց», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։