Իսրայելը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանի վրա. կան զոհեր (տեսանյութ)

Իսրայելը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանի վրա. կան զոհեր

Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի հարավային արվարձանների Գբեյրի թաղամասին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են մի քանիսը, ըստ նախնական տեղեկությունների, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։

«Թշնամու ինքնաթիռները երկու հզոր հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանների Գբեյրի թաղամասին։ Հաստատվել է մեկ մարդու մահը, կան վիրավորներ», – ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ Գբեյրիում հարվածները հասցվել են բնակելի շենքի երկու բնակարանների։

Իսրայելի բանակը հաստատել է Բեյրութի հարավային արվարձանին հասցված հարվածը՝ հայտարարելով, որ հարված է հասցվել Գբեյրի շրջանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *