Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել, հաղորդում է Al Jazeera-ն։
Գերատեսչության տվյալներով, հակամարտության սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով առնվազն 72 996-ի, իսկ վիրավորների թիվը՝ 173 246-ի։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տուժածների զգալի մասը շարունակում է մնալ փլատակների տակ կամ ճանապարհներին, քանի որ փրկարարական ծառայությունները չեն կարող հասնել նրանց՝ շարունակվող մարտական գործողությունների և ենթակառուցվածքների ավերածությունների պատճառով։