
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի գրասենյակը հրապարակել է տեղեկություններ, ըստ որի, ԱՄՆ ֆինանսավորմամբ՝ աշխարհի ավելի քան 30 երկրում գործժել է ավելի քան 120 նիոլաբորատորիաներ։
Տեղեկությունները հրապարակվել են հետախուզական հաղորդումներն ու արխիվային նյութերը ուսումնասիրելուց հետո։ Շատ բիոլաբորատորիաներ զբաղվել են վտանգավոր եւ բարձր վարակելիություն ունեցող պաթոգենների ուսումնասիրությամբ եւ իրենց գիտափորձերում կիրառել են նման պաթոգեններ։
Որոշ դեպքերում՝ հետազոտությունները իրականացվել են գործնականում առանց հսկողության կամ վերահսկման։ Ազգային հետախուզությունը հայտարարել է, որ շարունակվում են ուսումնասիրությունները, պարզելու համար, թե որտեղ են կոնկրետ գտնվել լաբորատորիաները եւ դրանցում ինչ պաթոգեններ են առկա եղել։