
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ԿԸՀ-ի դիմաց ակցիա իրականացնող ընդդիմության անդամներին «Ընտրակաշառատու սրիկաները դեմքներին պադոշ քաշած ինտերվյուներ են տալիս, դեսից-դենից խոսում։
Տղերք, դուք դեռ տաք եք, լավ չեք հասկանում ձեզ հետ կատարվողը։
Ամենայն անկեղծությամբ խորհուրդ եմ տալիս ԱԺ չմտնեք։ Ձեզ էստեղ ոչ մի լավ բան չի սպասվում:
Ոչ մի լավ բան։
Բաժանած ամեն լումայի համար, ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու»: