Համաձայնել է նավագնացության դիմաց մաքս չգանձել

Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով նավերի անցման դիմաց մաքս չգանձել՝ ԱՄՆ հետ հակամարտության կարգավորման հնարավոր գործարքի շրջանակում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Համաձայն հաղորդման, Իրանը համաձայնել է բացել նեղուցը եւ չգանձել մաքս նավերի անցման համար։ Բացի այդ, Միացյալ Նահանգներն էլ իր հերթին համաձայնել է վերացնել Իրանի դեմ սահմանած ծովային բլոկադան։

Նշենք, որ առկա տեղեկությունների համաձայն, Ամերիկա-Իրանական գործարքը կարող է կնքվել այսօր՝ հունիսի 14-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *