Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, ԽՍՀՄ սպարտակիադաների՝ կրկնակի, ԽՍՀՄ՝ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի բակում հայտարարել է, որ հացադուլ է սկսում։

Պատճառը, նրա խոսքով, ընտրությունների կեղծումն է և ԱԺ նոր ընտրություն չնշանակելու որոշումը։

«Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու․ հացադուլ եմ հայտարարում մինչև այն պահը, երբ նոր ընտրություններ կնշանակվեն»,- բարձրախոսով ԿԸՀ-ի մոտ հավաքվածներին ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *