Որքան հեշտ՝ խորհրդարանում, այնքան ծանր՝ դուրսը

ԿԸՀ-ն այսօր ներկայացնելու է ընտրության վերջնական պաշտոական արդյունքը: Ինտրիգը բնականաբար այն է, թե արդյո՞ք ԲՀԿ-ն անցնում է շեմը, թե՞ ՔՊ-ն ստանում է 3/5-րդ ունենալու իրական հնարավորություն:

Ինձ համար կասկած չկա, որ ԲՀԿ_ն շեմն անցել է՝ վկան այն տեղամասերի արդյունքի չեղարկումը, որի վերահաշվարկի արդյունքոմ կուսակցությունը կարծես թե ստանում էր ձայների անհրաժեշտ ծավալը:

Բայց, եթե կայացվի որոշում, որ ԲՀԿ-ն մնում է դուրս, ապա դա նշանակում է, որ ՔՊ-ն հայտնվելու է առավել բարդ վիճակում՝ Հայաստանից դուրս:

Ընտրության ներկայիս արդյունքի, ընթացքի եւ արդյունքի պարագայում, որքան ավելի հարմարավետ զգա իրեն խորհրդարանում ՔՊ-ն, այնքան առավել ծանր ու բարդ է զգալու խորհրդարանից դուրս՝ Հայաստանից դուրս, արտաքին օրակարգում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *