«3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը ԿԸՀ-ն անվանում է անկարևոր». Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը ԿԸՀ-ն անվանում է անկարևոր». Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ուներ զգալի թվով ձայներ, արդյունքները անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ ԲԿՀ-ն չհայտնվի ԱԺ-ում։
     «ԿԸՀ-ի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա: Էս դեպքում, բնականաբար, հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով դողդոջուն ձայնով այս հատվածն այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է կիրառվում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ պարզապես ԲՀԿ-ն թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում: 3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը անտեսվել է, որի արդյունքում 58000-ից ավելի վստահության քվե ստացած ուժը չի հայտնվել խորհրդարանում, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել ավելի էական ընտրությունների ազդեցության վրա: Սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ, այլ` հանուն արդարության»,- ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *