«Հետագա ողջ էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)

«Հետագա ողջ էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը

Թվով 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԱԺԲ-ը 2026-ի հունիսի 7-ի ը տրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, դրանցից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է ԿԸՀ-ի նիստին: «Նշված ուժերն, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար: Երկրում իրավիճակի ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա: Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրությամբ` պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները: Մեր ապագա որոշումներում գործոություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից: Եվ իհարկե տեր ենք կանգնելու յուրաքանչյուր քվեին, որը տրվել է մեզ և արձանագրելու ենք, որ այս մարդիկ այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում:
     Հետագա գործողությունների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, գործողություններ կան, որ անպայման կիրառվելու են, հուսահատ չլինենք, գնում ենք առաջ»,- հայտարարության տեքստը մեջբերեց Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *