Թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել. Նարեկ Մանթաշյան

Փախնողը բոլորին իր աչքով է նայում։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«Վերջին օրերին իշխանական շրջանակներից կրկին շրջանառվում են ակնարկներ ու սպասումներ, թե իբր Ռոբերտ Քոչարյանը կարող է հեռանալ, նահանջել կամ խուսափել պայքարից։

Սա նրանց մտածողության արդյունքն է։ Մարդը սովոր է իր չափանիշներով գնահատել ուրիշներին։

Բայց կա մի պարզ փաստ, որը լավ է հիշել․

Թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել։

Չի տեսել Արցախյան պատերազմի ամենադժվար օրերին, չի տեսել պետականության համար մղված պայքարում, չի տեսել ամենածանր ճնշումների պայմաններում։

Եվ այսօր էլ չի տեսնելու։

Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ սպասում են նրա նահանջին, ստիպված են լինելու կրկին ու կրկին հիասթափվել։

Պայքարից չեն փախչում։ Պայքարը շարունակում են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *