Ռուսաստանում հակադրոնային «Օբերեգ» համալիրների մշակողին սպառնում է 13 տարվա ազատազրկում՝ պաշտպանական պետպատվերի կատարման ընթացքում խարդախության համար

Մոսկվայի մարզի Ռեուտովի կայազորային ռազմական դատարանում պետական մեղադրողը պահանջել է 13 տարվա ազատազրկում գաղութում և 2 մլն ռուբլու տուգանք ԱԴԾ-ի ՆԻԻ-1-ի ծառայության նախկին պետ Սերգեյ Եֆիմովի համար, ինչպես նաև նրա զինվորական կոչումից զրկում, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Նրա ենթադրյալ հանցակցի՝ հաշվապահ Մարինա Խալանդաչի համար, դատախազությունը պահանջել է 9 տարվա ազատազրկում և նույն չափի տուգանք։ Նաև ներկայացվել է քաղաքացիական հայց՝ 12 մլն ռուբլու վնասի հատուցման պահանջով։ Եֆիմովը անօդաչու թռչող սարքերի ճնշման «Օբերեգ» շարժական համալիրի մշակողն է՝ FPV-դրոնների դեմ պայքարի համար նախատեսված շարժական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց։

Քննության վարկածով՝ «Օբլիկ-ՌՄ-22», «Օբերեգ-22» և «Օբերեգ-23» համակարգերի նախատիպերի և փորձնական նմուշների ստեղծման ընթացքում գործով անցնողները դիտավորյալ ուռճացրել են բաղադրիչների արժեքը։ Քննությունը կարծում է, որ գնումների սխեմայի և միջնորդների միջոցով աշխատանքի արդյունքում հափշտակվել է շուրջ 12 մլն ռուբլի բյուջետային միջոց, որը հատկացվել էր պետական պաշտպանական պատվերի կատարման համար։

Գործում հիշատակվում է նաև բաղադրիչների մատակարարը, որն ընդունել է մեղքը և մինչդատական համաձայնագրի շրջանակում ստացել պայմանական պատիժ։ Դատական քննությունը սկսվել է 2026 թվականի փետրվարին։

Մեղադրյալները մեղքը չեն ընդունում և պնդում են, որ գերածախսը կապված էր օբյեկտիվ պատճառների հետ՝ մի շարք մատակարարների հրաժարմամբ աշխատել պատժամիջոցային ռիսկերի պատճառով և միջնորդների միջոցով գնումներ կատարելու անհրաժեշտությամբ։

Նրանք պնդում են, որ մշակումն հաջողությամբ ավարտվել է, իսկ «Օբերեգ» համալիրը հաստատել է իր արդյունավետությունը փորձարկումների և կիրառման ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *