Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա, ունե՞նք իրավունք զիջելու, ո՛չ. Նարեկ Կարապետյան

Ամեն անգամ, երբ հարցազրույց էի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, միշտ ասում էի, որ Հայաստանը պատմականորեն ժողովրդավար երկիր է, որպեսզի չգցեմ իմ երկրի վարկանիշը օտարի աչքին։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեզ հետ արված բազմաթիվ ապօրինություններից հետո էլ ասում էինք, որ մեր երկիրը «ժողովրդավար» է։

Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարը Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։

Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։ Ունե՞նք իրավունք զիջելու։ Ո՛Չ։

Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին»,– գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *