2027 թվականի ամառվանից երկաթուղային օպերատորները կսկսեն փորձարկել TGV INOUI-ի նոր բարձր արագությամբ երթուղին, որը կկապի Բրյուսելը, Ստրասբուրգը և Բազելը՝ ընդլայնելով միջազգային երկաթուղային հաղորդակցությունը Բելգիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի միջև, հայտնում է Euronews-ը։
Նախագիծն իրականացվում է SNCB, SNCF Voyageurs և Շվեյցարիայի դաշնային երկաթուղիների (SBB) համատեղ մասնակցությամբ։ Այն նախատեսում է Բրյուսել—Ստրասբուրգ գործող երթուղու երկարաձգում մինչև Բազել և նպատակ ունի մեծացնել սահմանանց շարժունակությունը և զարգացնել կարճ հեռավորությունների ավիաթռիչքների ավելի էկոլոգիական այլընտրանքը։
Փորձնական չվերթները նախատեսվում է գործարկել 2027 թվականի հուլիսին։ Նախնական տվյալներով, գնացքը կշարժվի շաբաթվա վերջում՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մեկական գնալ-գալ ուղերթով։ Բրյուսելից մեկնումը նախատեսված է առավոտյան, Բազել ժամանումը՝ կեսօրին մոտ, իսկ հետադարձ ուղերթը կկատարվի օրվա երկրորդ կեսին։ Երթուղին ներառում է կանգառներ Ֆրանսիայի կարևոր տրանսպորտային հանգույցներում, այդ թվում՝ Լիլում, Շառլ դը Գոլ օդանավակայանում, Շամպան-Արդենում և Ստրասբուրգում։
Նոր հաղորդակցությունը թույլ կտա հեշտացնել ուղևորությունները Բելգիայի և Շվեյցարիայի միջև, ինչպես նաև կապահովի հարմար տեղափոխումներ դեպի այլ ուղղություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա և Նիդեռլանդներ։
Եթե փորձնական փուլը հաջող լինի, նախագիծը կարող է ընդլայնվել և դառնալ եվրոպական բարձր արագությամբ երկաթուղային կապերի ավելի լայն ցանցի մաս։