
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանական լրատվականները տարածում են տեսանյութ, որտեղ Զվարթնոց օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանն իր փաստաթղթերն է ներկայացնում ԱԱԾ-ի աշխատակիցներին՝ երկրից մեկնելու նպատակով։
Տվյալ տեսախցիկի ու տեսանկարահանված նյութերի տնօրինումն ամբողջովին ԱԱԾ պատասխանատվության ներքո է։
Մեզ մնում է հերթական անգամ արձանագրել, որ ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ կուսակցության անձնական օգտագործման կազմակերպության»։