Ավտորիտար ռեժիմի դեմն առնելու համար ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և միասնական հանրահավաք անցկացնեն․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, որն իր իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինության․ այսօր ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Երեկվա ձերբակալությունը, դրանից առաջ տեղի ունեցած ձերբակալությունները, սպասվողները վկայում են այդ մասին։ Դրա դեմն առնելու մեր պատկերացրած լուծումն այն է, որ ընդդիմադիր ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը, չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք առաջիկա ընտրություններում, բայց կան առաջնային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել»,-ասաց նա։

Ըստ նրա՝ կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնել և բարձրացնել խնդիրները։

«Դա նոր առաջարկ չէ, ամիսներ առաջ էլ ենք այն հնչեցրել»,-հավելեց պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *