Իսլամական Իրանի Հանրապետության հետ գործարքն այժմ ավարտված է։ Այդ մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շնորհավորում եմ բոլորին։ Սույնով ես լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անվճար բացումը և միաժամանակ արտոնում եմ Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակման անհապաղ վերացումը։ Աշխարհի նավեր, գործարկեք շարժիչները։ Թող նավթը հոսի»։ – նշել է Թրամփը։