
«Ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկո՞ւմ են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե՞ ոչ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ դիմելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեց լրագրողը։ «Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, ցանկացած ընտանիք կուզենա, որ ինքն ավելի մրցունակ լինի։ Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզենալու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»,- ասաց պաշտոնյան։