Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն չորս տարվա ազատազրկման են դատապարտել՝ բռնաբարությունների համար

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր 29-ամյա որդին՝ Մարիուս Բորգ Հյոյբին, մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության երկու դեպքի համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է The Guardian-ը։

Դատավճիռը կայացրել է Օսլոյի շրջանային դատարանը։ Միևնույն ժամանակ, Հյոյբին արդարացվել է նաև բռնաբարության երկու այլ դրվագներով։

«Դատախազությունը միջնորդել էր նրան դատապարտել 7 տարի 7 ամիս ազատազրկման, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում էր, որ նա պետք է արդարացվի բռնաբարության մեղադրանքներով և առավելագույնը 18 ամիս բանտարկություն ստանա այն արարքների համար, որոնք ինքն ընդունել է», — նշված է հոդվածում։

Ընդհանուր առմամբ, արքայադստեր որդուն 40 մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում՝ բռնաբարության և հարձակման չորս դեպք, դատական արգելքների մի քանի խախտում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Ամենածանր մեղադրանքներով Հյոյբին իրեն մեղավոր չի ճանաչել և կարող է բողոքարկել դատավճիռը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *