«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան

«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքակն մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրանյան գրառումը. ««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»․ Իքսում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջև համաձայնությունը:

Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետև, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի և Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որևէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:

Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *