
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ խոսք, շշշաաաատտտ հետաքրքիր է ստացվում…, Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության եկան հրադադարի շուրջ և փաստացի ստորագրեցին խաղաղության շրջանակային փաստաթուղթ։
Պարզապես հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրել են այն նույն Իրանը, որը Սյունիքի անձեռնմխելիությունը դիտարկում է որպես իր ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, և այն նույն Թրամփը, որը ծրագրում է իրականացնել TRIPP նախագիծը հենց Սյունիքի տարածքում։
Դեռ մեկ ամիս առաջ սա անհնարին էր թվում, սակայն Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի միջնորդությամբ դա հնարավոր դարձավ։
Հիմա հիշեք, թե ինչպես էին իշխանության անգրագետ ներկայացուցիչներն ու նրանց սազանդարները փորձում վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, երբ նա ասում էր, որ Պակիստանի միջնորդական ներուժը կարող է օգտագործվել մեր օգտին։
Մարդիկ, որոնք իրենց կյանքում երկու գիրք էլ չեն կարդացել, սկսել էին զբաղվել «աշխարհաքաղաքական վերլուծություններով»՝ փորձելով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին։
Տեսաք ինչ եղավ …
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը։
Մնում է միայն մի փոքր սպասել»։