
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությունը կարևոր խթան է ողջ տարածաշրջանի, և հատկապես մեր երկրի համար: Հուսանք, որ մինչև հունիսի 19-ը խոչընդոտող զարգացումներ չեն լինի, և Հուշագիրը կստորագրվի:
Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պատրաստեն, որը երկար ժամանակով փակի մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների դուռը:
Քանի դեռ Հուշագրի պաշտոնական տեքստը հրապարակված չէ, անհանգստացնում է այն, որ կողմերի աղբյուրները միմյանցից էականորեն տարբերվող բովանդակությամբ են մեկնաբանում այն:
Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին: Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ:
Հետևենք զարգացումներին»։