Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ժամանել է Բաղդադ, որտեղ բնա անակցություններ է վարելու Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ և կվերահաստատի Իրաքի նոր կառավարության հանդեպ Վաշինգտոնի աջակցությունը։ Այս մասին հաղորդում է Baghdad Today լրատվական պորտալը։
Բարաքի խոսքով՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ԱՄՆ-ի ու Իրաքի միջև համագործակցության նոր ուղղությունները։
Այս այցը տեղի է ունենում նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի թեկնածության շուրջ քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ էր արտահայտվել նրա հնարավոր վերադարձին՝ զգուշացնելով, որ նման քայլը կարող է ապակայունացնել երկրում իրավիճակը։