Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել – Հրապարակ

Իռլանդիայում հնագետները հայտնաբերել են վիկինգների բնակավայր, որը կարող է լինել ամենախոշորը՝ Իռլանդիայի պատմության մեջ։ Պեղումներն իրականացվում են Վուդսթաունում, որը գտնվում է երկրի հարավ-արեւելյան հատվածում։ Հայտնաբերվել է մեծ շինությունների մնացորդներ, որոնք ենթադրաբար ծառայել են որպես իշխանավորների նստավայր եւ առեւտրականների հավաքավայր՝ շուկա։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։

Պեղումներ են իրականացվում նաեւ Սուիր գետի մոտակայքում՝ Վոթերֆորդ քաղաքից ոչ հեռու տարածքներում։ Հնագիտական խումբը բազմազգ է՝ իռլանդա-նորվեգական։ Մասնագետները նշում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ՄԹ 850-950 թթ։ Ի տարբերություն Դուբլինի եւ Վոթերֆորդի, այդ բնակավայրը հետագայում չի կառուցապատվել եւ վերածվել քաղաքի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *