Իրկուտսկի մարզում Ту-22М3 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը կատապուլտվել է

Իրկուտսկի մարզում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս կործանվել է Ту-22М3 հեռահար ռմբակոծիչ։ Միջադեպի մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի մոտենալիս։ Անձնակազմը կատապուլտվել է, օդաչուների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է առանց մարտակազմի, գետնի վրա ավերածություններ չեն արձանագրվել։

Դեպքի վայրում աշխատում է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը, մեկնել են օպերատիվ ծառայությունները։

Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ ինքնաթիռն ընկել է Բոխանի շրջանում՝ Կամենկա գյուղի մոտակայքում։ Ն հավելել է, որ օդաչուները գտնվել են ողջ և տեղափոխվել բժիշկների հսկողության տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *