ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխել Իրանի նկատմամբ իր դիրքորոշումը՝ չնայած նախկին հայտարարություններին, ըստ որոնց հնարավոր է միայն «անվերապահ կապիտուլյացիա»։
Պատասխանելով GMA-ի լրագրողի հարցին՝ նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ի սկզբանե դիտարկել է ճնշումը, ներառյալ ռազմական միջոցները, որպես շահավետ համաձայնության հասնելու գործիք։
Ըստ Վենսի՝ Թրամփի քաղաքականության նպատակն է եղել փոխել Իրանի հետ հարաբերությունների բնույթը և թույլ չտալ նրան միջուկային զենք ձեռք բերել։
Նա հավելել է, որ, Վաշինգտոնի գնահատմամբ, ներկայիս իրավիճակը վկայում է այդ ուղղությամբ շարժվելու մասին։